ՄԵՐ ՄԱՍԻՆ
 ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ՍՈՎՈՐՈՂՆԵՐ
 ՄԱՍՆԱԽՄԲԵՐ
 ԾՐԱԳՐԵՐ
  ԳՐԱԴԱՐԱՆ
ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ԾՆՈՂԱԿԱՆ
ԽՈՐՀՈՒՐԴ
 ՄԵՐ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ

 

Կարինե Գրիշայի Զատիկյան
Տնօրեն
   Ծնվել է 1956 թվականի  նոյեմբերի 20-ին:
  1979 թվականին  ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը:    
  2000 թվականին պաշտպանել է գիտական թեզ և ստացել մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
  1992 թվականին նշանակվել է Գ. Գյուլբենկյանի անվան թիվ 190 միջնակարգ դպրոցի տնօրեն:
   Համատեղությամբ 2001-2003 թվականներին դասախոսել է Երևանի «Գլաձոր» համալսարանում:
   Մասնակցել է կրթական մի շարք ծրագրերի: Հինգ տարի անընդմեջ փորձի փոխանակում է իրականացրել Երևան-Քեմբրիջ քաղաքների քույր դպրոցների միջև: Դիպլոմներ է ստացել«Այրեքս» ամերիկյան կազմակերպության կողմից «Տարրական և միջնակարգ դպրոցների ուսուցիչների վերապատրաստման», ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի ծրագրերի զարգացման և միջազգային կրթական ծրագրերի համագործակցության և խաղաղության համար» սեմինարներում զեկուցումներ կարդալու համար:
Պարգևատրվել է ՀՀ ԿԳ նախարարի, քաղաքապետի, քաղաքապետարանի կրթության վարչության  պատվոգրերով :
2008 թվականին պարգևատրվել է Երևանի քաղաքապետի «Ոսկե մեդալով»:
2012 թ. սեպտեմբերի 7-ին ՀՀ նախագահի հրամանով շնորհվել է ՀՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում:
2015 թ. հունվարին ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել է «Անդրանիկ Օզանյան» մեդալով:
Աշխատում է նվիրումով, նպատակասլաց է, խստապահանջ, կարևորում է նորարարական մեթոդների կիրառումը կրթական ոլորտում:


Վերժինե Սոկրատի Ղազարյան
Դպրոցի ուսումնական գծով տնօրենի տեղակալ
Ծնվել է 1961թ. Փետրվարի  16-ին  Արարատի մարզի Տափերական գյուղում:
1987 թ .  ավարտել է  Երևանի  պետական համալսարանի բանասիրության  ֆակուլտետը:
1996թ.-ից  աշխատում է  Երևանի  Գ. Գյուլբենկյանի  անվան 190 ավագ դպրոցում :
2007-2009թթ.  ղեկավարել է  դպրոցի Հ . Լեզվի  և  գրականության  մասնախումբը:
Արժանացել է  դպրոցի  տնօրենի  պատվոգրերի և խրախուսանքի:

 

 

Լուիզա Համլետի Սարգյան
Դպրոցի մասնագիտական կողմնորոշման աջակցության գծով տնօրենի տեղակալ 
Ծնվել է 1980թ. մայիսի 2-ին: Սովորել և ավարտել է ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետը և ստացել է բանասերի, հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում: Աշխատել է «Մխիթար Գոշ» (այժմ «Եվրասիա») համալսարանում որպես հայոց լեզվի դասախոս, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հրատարակչական բաժինում որպես խմբագիր-քարտուղար: 2010թ.-ից աշխատում է Երևանի Գ. Գյուլբենկյանի անվան հ. 190 ավագ դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: 2014թ. փետրվար ամսին ստացել է հանրակրթական ուսումնական հաստատության որակավորման 1-ին աստիճանի տարակարգ: Հրապարակել է մի քանի գիտական հոդվածներ: 2014թ.-ին ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում Երիտասարդ լեզվաբանների հանրապետական 4-րդ գիտաժողովին կարդացել է զեկուցում: Պատրաստել է տպագրության «Համաբարբառ յայսմաւուրք» գրքի Ե (2009 թ.) և ԺԱ (2011 թ.) հատորները: 2014-2115թթ. Հնդկաստանի դեսպանատան նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳ նախարարության և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի աջակցությամբ երկու փուլով կազմակերպված «Իմ երևակայության Հնդկաստանը» էսսեների մրցույթի ժյուրիի կազմում է եղել: 
Արժանացել է դպրոցի տնօրենի պատվոգրերի և շնորհակալագրերի:
Ունի հանրակրթական ուսումնական հաստատության հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորման առաջին աստիճանի տարակարգ:

Նունե Ավետիսյան
10-րդ դասարանների դասղեկ-համակարգող
 Ծնվել է 1971թ. դեկտեմբերի 12-ին:
1990-1995 ընդունվել և ավարտել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, երաժիշտ-խմբավար մասնագիտությամբ:
1999թ.-ից աշխատում է թիվ 190 ավագ  դպրոցում որպես երգ-երաժշտության ուսուցչուհի:
Ղեկավարում է դպրոցի գեղագիտական կենտրոնը: «Փոքրիկ աստղիկներ» վոկալ երաժշտական թատերականացված երգչախմբի գեղարվեստական ղեկավարն է, որն ունի տարբեր կարգի մրցանակներ զանազան մրցույթներից և փառատոններից:
2010թ. սեպտեմբերից համակարգում է հիմնական դպրոցի դաստիարակչական աշխատանքները:

Կարինե Միշայի Աբգարյան
11-րդ դասարանների դասղեկ-համակարգող

Ծնվել է 1967 թվականի սեպտեմբերի 15-ին:
1984-1989թթ. ընդունվել և ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի անգլերեն բաժինը:
1992 թվականից աշխատում է Երևանի Գ. Գյուլբենկյանի անվան թիվ 190 դպրոցում որպես անգլերենի ուսուցչուհի: 2004թ-ից  ղեկավարել է դպրոցի օտար լեզուների մասնախմբի աշխատանքները: 2010 թվականի սեպտեմբերից նշանակվել է հիմնական դպրոցի ուսումնական  գծով տնօրենի տեղակալ: Մասնակցել է մի շարք ծրագրերի: Վերապատրաստվել է ԱՄՆ-ի դպրոցներում: Մասնակցել է Բրիտանական խորհրդի կողմից  կազմակերպած ուսուցիչների օնլայն վերապատրաստման ծրագրին` ստացել վերապատրաստող ուսուցչի  որակավորում: Դպրոցի տնօրենի կողմից արժանացել է պատվոգրերի, շնորհակալագրերի:

Քրիստինե Դորվարդի Դումանյան
12-րդ դասարանների դասղեկ-համակարգող

Ծնվել է 1976թ. Նոյեմբերի 4-ին Երևանում:
1993-1998թթ ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը:
2004թ.-ից աշխատում է Երևանի Գալուստ Գյուլբենկյանի անվան համար 190 ավագ դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի:
2011-2013թթ ղեկավարել է դպրոցի հայոց լեզվի և գրականության մասնախումբը:
Արժանացել է դպրոցի տնօրենի պատվոգրերի և շնորհակալագրերի:
Ունի առաջին աստիճանի տարակարգ:

Գաբրիել Իլյիչի Հովհաննիսյան
Տնտեսական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ
Ծնվել է 1957թ. ապրիլի 23-ին:
1980 թվականին  ավարտել է Երևանի քիմիա-տեխնոլոգիական տեխնիկումի «Քիմիական մեքենաշինություն» բաժինը:    
1997թ.-ից աշխատում է թիվ 190 դպրոցիում, որպես տնտեսական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ:
  

ՄԵԹՈԴՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐ

Մեթոդմիավորման անվանում Մեթոդմիավորման նախագահ
ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ Կարինե Ջավադյան
ՕՏԱՐ ԼԵԶՎԻ Իրինա Ամիրյան
ԲՆԱԳԻՏԱԿԱՆ Անահիտ Թադևոսյան
ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ՏՀՏ Մարինե Մովսիսյան
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Գայանե Խաչատրյան
ՍՊՈՐՏ ԵՎ ՆԶՊ Արմեն Վարդանյան
   



 
 
 
 

 

 

 ՖՈՏՈՊԱՏՈՒՄ
ՏԵՍԱԴԱՐԱՆ
 

Live@Edu (Email)

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿՐԹԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ
itn.am
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
Ա Ր Խ Ի Վ
 

 

 

         
Copyright © High School N190 after Galust Gyulbenkyan, Web Master:Sona Khachatryan