ՄԵՐ ՄԱՍԻՆ
 ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ՍՈՎՈՐՈՂՆԵՐ
 ՄԱՍՆԱԽՄԲԵՐ
 ԾՐԱԳՐԵՐ
  ԳՐԱԴԱՐԱՆ
ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ԾՆՈՂԱԿԱՆ
ԽՈՐՀՈՒՐԴ
 ՄԵՐ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ

 

ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐՈՒՀԻ_Գոհար Խաչատրյան

Գրադարանային ֆոնդը – 5360 միավոր
հայատառ – 4755
ռուսատառ -  605

Բացի  գեղարվեստական գրքերից կա տեղեկատվական գրականություն՝
բառարաններ, հանրագիտարաններ,ատլասնր,ուսումնական այլ նյութեր, որոնք մշտապես
գտնվում են սովորողների տրամադրության տակ:
Ընթերցողների թիվը – 343  / X   դաս.- 62,   XI  դաս. – 146,   XII դաս.   – 135 /
Գրադարանը մեծ ուշադրություն է դարձնում ընթերցողների նախասիրություններին և 
հետաքրքրող հարցերին: Բացի ծրսգրսյին գրականությունից սովորողներին կողմնորոշում է
ընթերցանությունը ճիշտ կազնակերպելու հարցում:

08.05.2019
«ՄԻՋԱՆԿՅԱԼ ԶՐՈՒՅՑ» ԳՐԱԿԱՆ-ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՑԵՐԵԿՈՒՅԹ

Մայիսի 7-ին դպրոցի հյուրն էր բանաստեղծ, խմբագիր,մանկավարժ,
գրականագետ, կրթական, մշակութային, քաղաքական բարեփոխումների
հանրային նախաձեռնության ակտիվ մասնակից  Գոռ  Հարությունյանը:
«Միջանկյալ  զրույց»  գրական-երաժշտական  ցերեկույթում հնչեցին գրողի
ստեղծագործությունները սովորողների  և բանաստեղծի   կողմից՝
երաժշտական  հետաքրքիր , գունեղ ու նուրբ  կատարումների
ուղեկցությամբ:  Յուրօրինակ հարցերի  բացահայտմամբ  հնարավոր
դարձավ բացահայտելու հեղինակի բառամթերքն ու ներաշխարհը:
http://school190.schools.am/arm/news/2018_2019/mij_zruyc_08.05.html

Գրադարանավարուհի՝   Գ.Խաչատրյան

24.01.2019

ԱՅՍՕՐ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է
Ապրել, ապրել, այնպես ապրել,
Որ սուրբ հողըդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը․․․

21.01.2019

ԼՐԱՑԱՎ ՀԱՅ ՄԵԾԱՆՈՒՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒՀԻ ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԸ

 

19.11.2018

Ցուցահանդես  -  ՀակոբՊարոնյան - 175        

հայ  գրող-երգիծաբան, հրապարակախոս, լրագրող  

       


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

16.10.2018

 Դպրոցի հյուրն էր ամերիկահայ խմբագիր Հովսեփ Նալբանդյանը: Սովորողների հետ զրույցի թեման մայրենի լեզվի և ազգապահպանության հարցերն էին հայրենիքից  դուրս:
Հանդիպման ավարտին Հ.Նալբանդյանը գրադարանին նվիրեց  «Լույս» հանրագիտակի օրինակներից,  ինչպես նաև «Մեսրոպ Մաշտոց Մեծասքանչը» բանաստեղծությունների ժողովածուն՝ նվիրված մայրենիին, ուր ամփոփված են  արևմտահայ և արևելահայ դասական և ժամանակակից գրողների չափածո լավագույն ստեղծագործությունները:
«101 աղոթք հիշատակի», ուր  տեղ են գտել 101 գրողների մեկական բանաստեղծություն նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին /կազմող՝ Արմեն Ավանեսյան/ 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

15.10.2018

Հաճելի նվեր հայոց պատմությունն ուսումնասիրողների համար
ՀՀ   ԳԱԱ –ի պատմության ինստիտուտի կողմից դպրոցին է տրամադրվել «Հայոց պատմություն»  բազմահատոր աշխատության  2-րդ, 3-րդ և 4-րդ հատորները:    

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

14.09.2018

Գրադարանը համալրվել  է նոր և արժեքավոր  «Աշխարհի ուսումնական ատլաս» գրքով, որն իր մեջ ներառում է ավելի քան  300 քարտեզ և դիագրամ,  15000 տեղանուն, ինչպես նաև համապարփակ անվանացանկ:    

                    

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

           

2014-2015 ուստարի․ Գրադարանային   ֆոնդը՝ 4950, որից 485-ը՝ ռուսատառ:
Տարեսկզբին գրադարան է մուտքագրվել 62 միավոր գիրք:
Գրադարանի ընթերցողների թիվը տարեսկզբին եղել է 469:  Այս տարի ունենք նոր գրանցված 52 ընթերցող: Գրադարանից օգտվում են նաև ուսուցիչները:

11.03.2015

Դպրոցի գրադարանը հայտարարում է մրցույթ-քննարկում նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Ընթերցանության համար նախատեսված են  Խաչիկ Դաշտենցի  ‹‹Ռանչպարների կանչը›› և Ֆրանց Վերֆելի  ‹‹Մուսա  լեռան քառասուն օրը›› վեպերը:

ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Գրադարանը պարբերաբար  կազմում է ,,Հիշարժան տարեթվեր,, ամենամսյա
Օրացույցը:  ,,Մեր  օրացույցը,, անկյունում դրվում են  նյութեր՝ ամսաթվին համապատասխան՝ ,,Գ.Էմին-95,, , ,,Խաչատուր Աբովյան -205,, , ,,Կոմիտաս -145,,  , ,,Գոհար Գասպարյան -90,,, ,,Արմեն Տիգրանյան -135,, , ,,Մուրացան -160,,
Դրվում է ցուցահանդես հոբելյանական օրերին՝ ,,ՅՈՒՆԵՍԿՕ,, ,,Միքայել Նալբանդյան- 185,, , ,,Սասունցի Դավիթ,, արձանը  55 տարեկան է, ,,Վահան  Տերյան-130,,:

Օ , ԳՐՔԵՐԻ ԱՇԽԱՐՀԸ …
2015 թ, փետրվարի 19 . Եվս  մեկ  տոնական օր: Արդեն 6-րդ տարին է, որ նշվում է ,,Գրքի նվիրատվության օրը,,:  Այդ օրն է ծնվել Մեծ  լոռեցին, Ամենայն հայոց բանաստեղծը,  մենամեծ գրադարան ունեցող գրողը:
Դպրոցի գրադարանը  ևս նշում է այդ օրը:
Հարստացնենք մեր գրադարանը՝ մեր հոգու գանձարանը:

 

ԳԻՐՔԸ, ՈՐԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ

28.03.2012թ.
Մարտի 28-ին գրադարանում հյուրընկալվել էին ստեղծագործող սովորողները:Նրանք ուկնդրեցին 12-րդ հումանիտար-2  դասարանի սովորող Աստղիկ Սողոյանի «Գիրքը, որը փոխեց իմ կյանքը» վերնագրով շարադրությունը >>>

 

Հարստացնում ենք մեր հոգու գանձարանը

19.02.2012թ.
Փետրվարի 19-ը գրքի նվիրատվության օրն է: Գ. Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցի Աշակերտական խորհրդի կողմից կազմակերպված գրքի նվիրատվությանը մասնակցում էին հիմնական և ավագ դպրոցի սովորողները:
Շնորակալություն ենք հայտնում այն նվիրատուներին, ովքեր սիրով մասնակիցը դարձան այս բարենպաստ  գործին >>>

Հանդիպում Տիգրան Գամաղելիանի հետ

Դեկտեմբերի 19-ին դպրոցի պատանի ստեղծագործողներին հյուր էր գրող, հրապարակախոս Տիգրան Միհրանի Գամաղելիանը` հեղինակ տասնյակ ժողովածուների («Մանկան հանդես», «Երկունք լույսի», «Անավարտ տաճար», «Հյուր եղիր ինձ, Տեր…») և հարյուրից ավելի հրապարակախոսական հոդվածների:
Ներկաները ծանոթացան գրողի բանաստեղծական աշխարհին, տրվեցին բազմապիսի հարցեր` ներշնչանքի, երազանքի, մարդուն կատարյալ տեսնելու, իր ցանկությունների, արդի գրականության մասին: Պատանի ստեղծագործողները ներկայացրին իրենց ստեղծագործությունները: Գրողը խորհուրդներ տվեց և հաջողություններ մաղթեց աշակերտներին:
Հանդիպումն անցավ հետաքրքիր, անմիջական և անկեղծ մթնոլորտում: Հանդիպման ավարտին գրողը դպրոցի գրադարանին նվիրեց իր «Անավարտ տաճար» բանաստեղծությունների ժողովածուն:

Դպրոցի հյուրընկալ օջախում

Նոյեմբերի15-ին տեղի ունեցավ «Ակունք» գրական ակումբի անդամների հերթական հանդիպումը: Ստեղծագործողները կարդացին իրենց լավագույն ստեղծագործությունները : Քննարկվեցին և խորհուրդներ տրվեցին նրանց: Ներկաները շնորհավորեցին dasaran.am մրցույթին մասնակցած, 50 լավագույնների մեջ ճանաչված Մանե (VIIա) և Լիանա(VIIIդ) Կնյազյաններին :
Հանդիպմանը ներկա էին ուսուցիչներ և ծնողներ: Հանդիպումն անցավ շատ հետաքրքիր:
Հաջորդ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 15-ին`ժամը`14:30-ին:

Գրադարանավարուհի` Գ.Խաչատրյան

 

Գրադարանը մեր հոգու գանձարաննե է

Գրքի նվիրատվության օրը տոն էր դպրոցում: Բոլորը մեծ խանդավառությամբ,սիրով էին շտապում գրադարան: Նվիրատվությանը մասնկացում էին ոչ միայն աշակերտները , այլև ուսուցիչները: Գրադարանը հարստացավ գեղարվեստական արժեքավոր գրքերով, տեղեկատու գրականությամբ: Այս աշխատանքում մեծ օգնություն էին ցուցաբերել դասղեկները, դաստիարկության գծով փոխտնօրեն Ա.Խաչատրյանը, Ն. Ավետիսյանը:
Տնօրենը` տիկին Կ. Զատիկյանը, հանդիպեց աշակերտներին, զրուցեց գրքի դերի և նշանակության մասին: Շնորհակալական խոսքն ուղղեց նվիրատուներին:

«Ակունք» գրական խմբակ

Փետրվարի 17-ին գրադարանում հանդիպեցին «Ակունք» գրական խմբակի անդամները: Ստեղծագործող աշակերտները կարդացին իրենց նոր ստեղծագործությունները: Սկսնակներին իր խորհուրդները տվեց 11հ-3 դասարանի աշակերտուհի Անուշիկ Աղաջանյանը: Նրա ստեղծագործությունների մի քանիսն արդեն տպագրվել են Հայաստանի գրողների միության պատանեկան երիտասարդական «Ցոլքեր» հանդեսում:

Մենք «գրքի  բժիշկներ» ենք

Գրքերը նույնպես կարիք ունեն խնամքի և հոգատարության:
VIIբ դասարանի աշակերտուհիները փետրվարի 5-ին մեծ սիրով և պատրաստակամությամբ աշխատեցին գրադարանում: Նրանք ջանասիրությամբ, ուշադրությամբ ստուգում էին վնասված գրքրեը:
Աղջիկների օգնությամբ վերանորոգվեց 25 դասագիրք և 36 գեղարվեստական գրքեր:
Բացի վերանորոգման աշխատանքներից նրանց համար անցկացվեց գրադարանային դաս:

    Ք. Հարությունյան
Գ. Խաչատրյան 

 
 
 
 

 

 

 ՖՈՏՈՊԱՏՈՒՄ
ՏԵՍԱԴԱՐԱՆ
 

Live@Edu (Email)

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿՐԹԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ
itn.am
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
Ա Ր Խ Ի Վ
 

 

 

         
Copyright © High School N190 after Galust Gyulbenkyan, Web Master:Sona Khachatryan