ՄԵՐ ՄԱՍԻՆ
 ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ՍՈՎՈՐՈՂՆԵՐ
 ՄԱՍՆԱԽՄԲԵՐ
 ԾՐԱԳՐԵՐ
  ԳՐԱԴԱՐԱՆ
ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ԾՆՈՂԱԿԱՆ
ԽՈՐՀՈՒՐԴ
ԳՆՈՒՄՆԵՐ
ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ
 ՄԵՐ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ

 

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Երևանի թիվ 190  դպրոցը հիմնադրվել է 1986 թվականին:
1990
թվականից անվանակոչվել է 19-րդ դարի հայ բարերար Գալուստ Գյուլբենկյանի անունով:
Միջազգային ճանաչում ունեցող նավթարդյունաբերության հսկա, ճարտարագետ, իր ժամանակի ամենահարուստ և կրթված մարդկանցից մեկի` Գ. Գյուլբենկյանի(1869 - 1955) գործունեությունն անմիջականորեն առնչվել է Իրանի, Թուրքիայի, Վենեսուելայի, Մեքսիկայի և մի շարք այլ երկրների նավթատարածքների հայտնաբերման, շահագործման կազմակերպման հետ: Նրա բարեգործությունների շնորհիվ  կառուցվել են դպրոցներ, ուսումնական հաստատություններ:   
Նրա հարստությունը կոչված է ծառայելու համայն մարդկության առաջընթացին, որի մասնիկն  է  հայ ժողովուրդը:  ՆերկայումսԳյուլբենկյանի հայկական ֆոնդը օգնում է շատ կրթական և մշակութային հաստատությունների:
  Դպրոցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոցների անդամ է:
2009 թվականից  վերակազմավորվել է և դարձել ավագ դպրոց:

Գ. Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցում գործում են խորացված ուսուցմամբ հետևյալ դասարանները.

  1. Բնագիտամաթեմատիկական հոսք
  • Ֆիզիկամաթեմատիկական
    Հանրահաշիվ
    Երկրաչափություն
    Ֆիզիկա
  • Կենսաքիմիա
    Քիմիա
    Կենսաբանություն
  • Տնտեսագիտական
    Հանրահաշիվ և երկրաչափություն
    Հայոց լեզու և գրականություն
    Օտար լեզու
  1. Հումանիտար հոսք
  • Լեզուների և թարգմանության
    Հայոց լեզու
    Հայ գրականություն
    Օտար լեզու
  • Պատմաիրավագիտական
    Հայոց լեզու և գրականություն
    Հայոց պատմություն
    Օտար լեզու

Ավագ դպրոցում գործում են հետևյալ ակումբները

  • Ինտելեկտուալ
  • Բանավեճի
  • Պատանի ստեղծագործողների
  • IT

Ավագ դպրոցում ուսուցանվող օտար լեզուներն են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն (ցանկության դեպքում):
Ուսուցումը կազմակերպվում է տանը և դպրոցում ուսուցողական թվային միջոցների կիրառմամբ:
Ավագ դպրոցի սովորողն ուսումնառության ընթացքում օգտագործում է օտար լեզուները, անհատական համակարգիչը և ինտերնետը, թվային այլ միջոցներ:
Գնահատումը կատարվում է կիսամյակներով և տարեկան: Գնահատման հիմքում դրվում են սովորողի անհատապես և խմբովկատարած աշխատանքների թղթապանակը (այդ թվում` ինքնաստուգումների, ընթացիկ և կիսամյակային ամփոփիչ ստուգումների, հետազոտական-ստեղծագործական աշխատանք, ուսումնական ճամփորդություններ):
Ուսուցումը կազմակերպվում է լաբորատոր պայմաններում:
Դպրոցն ունի կահավորված գրադարան, տեխնոլոգիայի և նկարչության կաբինետներ, բնագիտական առարկաների լաբորատորիաներ, երկու մարզադահլիճ, համակարգչային լսարան` հագեցած ժամանակակից պահանջներին համաատասխան տեխնիկայով, հանդիսությունների մեծ և փոքր դահլիճներ:
Դպրոցն  իր  քսանհինգամյա տարեգրության ընթացքում  արձանագրել է  լուրջ հաջողություններ:

Դպրոցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոցների անդամ է: 2009 թ.-ից վերակազմավորվել է և դարձել ավագ դպրոց:

Քեմբրիջ-Երևան քույր-քաղաքների անդամ-դպրոց է:  Եւ  սերտորեն համագործակցում է ՔԵՔՔԱ (CYSCA) և «Ամարաս հայրենակցական միություն»  կազմակերպությունների հետ:
Դպրոցը մասնակցել է ՄԱԿ-ի, IREX-ի, Բրիտանական խորհրդի կողմից կազմակերպված կրթական բարեփոխումների տարբեր ծրագրերի («Տարրական դասարանների  ուսուցիչների վերապատրաստում» , «Քայլ առ քայլ» , «Քննադատականմտածողության զարգացումը»):
Դպրոցը 2008թ. ապրիլին «Դարձ դեպի դպրոց» հա­մաշ­խարհային մրցույթում ռեկորդ է սահմանել և գրանցվել Գինեսի գրքում:
ԿԳ Նախարարության և Երևանի քաղաքապետարանի կողմից շնորհվել են առաջին կարգի դիպլոմներ, պատվոգրեր առար­կայա­կան օլիմպիադայի քաղա­քային և հանրապետական փուլերում ունեցած հաջողությունների համար :  Դպրոցում սովորողները ուսումնասիրում են «Շախմատ» առարկան , որը օգնում է սովորողաների տրամաբանության զարգացմանը: Դրա վառ ապացույցն է դպրոցի շախմատի թիմի  քաղաքային և հանրապետական փուլերում ունեցած նվաճումները /երկրորդ տեղ/:
Հայ առաքելական եկեղեցու կողմից  կազմակերպած «Ինտելեկտուալ փառատոն» մրցույթում դպրոցի ավագ դասարանների աշակերտները արձանագրեցին  փայլուն հաղթանակ` միառժամանակ գրավելով բոլոր ` առաջին, երկրորդ և երրորդ  տեղերը:
Դպրոցում գործում են հետաքրքիր, նպատակային և բազմաբնույթ խմբակներ / «Ակունք» ստեղծագործող երեխաների , «Գրքասեր աշակերտների» , Ինտելեկտուալ ակումբ, Բանավեճի ակումբ, Հետաքրքիր հանդիպումների ակումբ /:
Մեր դպրոցում  ավանդույթ է դարձել Հայաստանի անկախության օրվան նվիրված  կավճանկարի  մրցույթը, երբ  դպրոցի բակում «իշխողն արևն է, Մասիսները, եռագույն դրոշները»:
Այս շարքը համալրվում է «Ոսկե աշուն», «Մեկ օր իշխանությունը երեխաներինն է» և նման  ավանդական միջոցառումներով:
Դպրոցում ձևավորված են լավ ավանդույթներ, որոնք զարգանում և կատարելագործվում են` սովորողների ուսումնական գործընթացը դարձնելով հետաքրքիր և բովանդակալից:
Դպրոցն ունի առողջ և համերաշխ կոլեկտիվ, որտեղ գործում է
«Քո վաղվա օրը, այստեղ է կերտվում » նշանաբանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 
 
 
 

 

 

 ՖՈՏՈՊԱՏՈՒՄ
ՏԵՍԱԴԱՐԱՆ
 

Live@Edu (Email)

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿՐԹԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ
itn.am
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
Ա Ր Խ Ի Վ
 

 

 

         
Copyright © High School N190 after Galust Gyulbenkyan, Web Master:Sona Khachatryan