ՄԵՐ ՄԱՍԻՆ
 ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ՍՈՎՈՐՈՂՆԵՐ
 ՄԱՍՆԱԽՄԲԵՐ
 ԾՐԱԳՐԵՐ
  ԳՐԱԴԱՐԱՆ
ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ԾՆՈՂԱԿԱՆ
ԽՈՐՀՈՒՐԴ
 ՄԵՐ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ

 

Հայտարարություն

ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՍՈՎՈՐԵԼՈՒ

Երևանի Գ. Գյուլբենկյանի  անվան  թիվ  190  ավագ  դպրոցը հայտարարում է  ընդունելություն    X   դասարանների   խորացված  ուսուցմամբ    հետևյալ    հոսքերում  սովորելու .
1.         Բնագիտամաթեմատիկական  հոսք
•           ֆիզիմաթ
•           կենսաքիմիա
•           տնտեսագիտություն
2.         Հումանիտար  հոսք
•           լեզուներ  և թարգմանություն
•           պատմաիրավագիտություն
Ավագ  դպրոց  ընդունվելու  համար  ներկայացնել.
•           դիմում  /գրվում  է տեղում/,
•           հիմնական  կրթության  վկայականը  և  պատճենը,
•           երկու  լուսանկար  /3x4չափսի/,     
•           ծննդյան  վկայականի  պատճենը,
•           ծնողի  անձնագրի  պատճենը` պայմանագիր  կնքելու  համար,
•           բժշկական  փաստաթղթերը,
•           տեղեկանք  ծնողի  աշխատանքի  վայրից  և բնակության  վայրից:

Մանրամասն  տեղեկությունների   համար  այցելել կամ զանգահարել.
Հ/Ա Բ-2  թաղամաս. Ա. Բաբաջանյան փ. 133/3,  թիվ  190 ավագ  դպրոց
Հեռ. `  72-21-60, 72-22-50
Ինտերնետային  կայք`  SCHOOL190.SCHOOLS.am
Էլեկտրոնային  փոստ` school190@schools.am
Տնօրեն`   Կարինե  Զատիկյան

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 01.01.2018-01.10.2018

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 01.01.2018-01.04.2018

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 01.01.2018-01.07.2018

ՕԳՆԻՐ ԴՊՐՈՑԻՆ
Երևանի Գ.Գյուլբենկյանի անվան հ. 190 ավագ դպրոցը դիմում է բոլոր ժամանակների իր շրջանավարտներին, ծնողներին, գործարարներին, բարերարներին` միանալու  «Օգնիր դպրոցին» շարժմանը :
Դպրոցը ենթակա է հիմնանորոգման և կարիք ունի ձեր օժանդակության:
Հուսով ենք` կարձագանքեք:
Գումարը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարներին`

ՀՀ դրամով – 16056450101501
ԱՄՆ դոլարով - 16056450101502
ՌԴ ռուբլով - 16056450101503
Եվրոյով - 16056450101504

03.02.2020

«ԱՆԱՂԱՐՏ ՊԱՀԵՆՔ ՄԱՅՐԵՆԻՆ»   միջոցառումների շարք /միամսյակ/

 Լավագույն աշխատանքները կարժանանան խրախուսանքի

Մ/Մ նախագահ` Կ. Ջավադյան

 

06.12.2019

Հարգելի՛ 190-րդցի, մենք գիտենք, որ քեզ կհետաքրքրի մեր հայտարարությունը:

Ուրախ կլինենք քեզ հետ միասին տոնել Մարդու իրավունքների օրը:<<ՄԱԿ-ի>> Հայկական ասոցիացիայի երիտասարդական թևի հետ մեկտեղ իրականացնում ենք հանդիպում-միջոցառում ավագ դպրոցի սովորողների հետ: Դասընթացի հիմնական թեման լինելու է մարդու իրավունքները: Եթե ակտիվ ես, սիրում ես նոր ծանոթություններ և նոր բացահայտումներ, ապա այս հարցաթերթիկը հենց քեզ համար է: Կարծում ենք՝ հետաքրքրեց, լրացրու այն, և մենք շատ շուտով կապ կհաստատենք քեզ հետ: Հանդիպում ենք դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15:00 ԵՊՀ-ի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում:
Շնորհակալ ենք...

19.02.2019

Հարգելի՛  մանկավարժներ,
Սիրով հրավիրում ենք Ձեզ՝  ներկա գտնվելու
«ՁՈՆ ՄԱՅՐԵՆԻԻՆ»
գրական-երաժշտական միջոցառմանը, որը կկայանա
 փետրվարի 21-ին՝  ժամը՝ 14։00-ին։

«Հայոց լեզու և գրականություն» մասնախմբի նախագահ՝ Կ.Ջավադյան

24.01.2019

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գ․ ԳՅՈՒՅԲԵՆԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ․ 190 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՄՐՑՈՒՅԹ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՈՒՑՈՒՑՉԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ։

24.11.2018

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մեր սովորողներին առաջարկում ենք իրենց նորարարական գաղափարներով մասնակցել ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության հայտարարած մրցույթին։
Վերջնաժամկետը՝ նոյեմբերի 26

07.03.2018

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ ԿԳՆ «Երեւանի Գ.Գյուլբենկյանի անվան հ. 190 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի մաթեմատիկայի (21 դասաժամ) ուսուցչի թափուր տեղի համար:

Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է` ըստ դասաբաշխման:

Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր և բանավոր՝ ըստ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1. Հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձեւ 1),
2. Փաստաթուղթ (դիպլոմ)՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի  պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,
3. Անձնագրի պատճենը,
4. Ինքնակենսագրություն (Ձեւ 4),
5. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
6. Մեկ լուսանկար` 3x4 չափի,
7. Այլ պետությունների քաղաքացիները`
Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,
8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաեւ զինգրքույկ:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչեւ ապրիլի 4-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10:00-ից 15:00-ը, μացի շաբաթկիրակի եւ այլ ոչ աշխատանքային օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:Մրցույթը տեղի կունենա ապրիլի 6-ին՝ ժամը 14:00-ին, Երեւանի Գ.Գյուլբենկյանի անվան հ. 190 ավագ դպրոցում. հասցեն՝

ք.Երեւան, ՀԱ Բ-2 թաղամաս, Բաμաջանյան 133/3:
Տեղեկությունների համար զանգահարել` (010) 72-21-60 հեռախոսահամարով:

16.05.2017

ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ

Գ. Գյուլբենկյանի անվան հ. 190 ավագ դպրոցում մայիսի 20-ին՝ շաբաթ օրը, տեղի կունենա 2016-2017 ուստարվա ամփոփիչ «Ամենա-ամենա» միջոցառումը, որի ժամանակ կներկայացվեն բոլորիս՝ ուսուցիչների , աշակերտների կողմից կատարված աշխատանքները:

Համեցե՛ք. հետաքրքիր է լինելու

05.04.2017

Երևանի Գ.Գյուլբենկյանի անվան հ.190 ավագ դպրոցն հայտարարում է
«ԹԻՎԸ
ԲՈԼՈՐ ԻՐԵՐԻ ԷՈՒԹՅՈՒՆՆ Է»   մաթեմատիկակական մրցույթ-վիկտորինա

Պատասխանատու՝ Մարինե Մովսիսյան /մաթեմատիկայի մասնախումբ/

2017թ

ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ՀՈԳՈՒ ԳԱՆՁԱՐԱՆԸ

Օ՜,  գրքերի աշխարհը, տիեզերք է անեզր …
Եղ. ՉԱՐԵՆՑ

Փետրվարի 19-ը գրքի նվիրատվության օրն է: Մասնակցեք գրքի՝ գիտելիքի հավերժ աղբյուրի տոնին:
Սիրով սպասում ենք:

Գրադարանավարուհի

11.03.2015
Երևան:  2015  թվական, մարտի 13:  Գալուստ  Գյուլբենկյանի  անվան  հ. 190  ավագ դպրոց.
«Եղիշե  Չարենց - 118» գրական-երաժշտական միջոցառում՝  նվիրված  բանաստեղծի  կյանքին  և  ստեղծագործությանը  /11-րդ  Լ2 դասարանի  սովորողներ /:
Միջոցառման  ղեկավար՝  «Հայոց  լեզու և   գրականություն» մեթոդմիավորման
նախագահ՝  Կ.  Ջավադյան

11.03.2015
Դպրոցի գրադարանը հայտարարում է մրցույթ-քննարկում նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Ընթերցանության համար նախատեսված են  Խաչիկ Դաշտենցի  ‹‹Ռանչպարների կանչը›› և Ֆրանց Վերֆելի  ‹‹Մուսա  լեռան քառասուն օրը›› վեպերը:

05.02.2015

Երևանի Գ. Գյուլբենկյանի անվան հ. 190 ավագ դպրոցում մեկնարկել է
 «ԱՆԱՂԱՐՏ  ՊԱՀԵՆՔ ՄԱՅՐԵՆԻՆ»

 միջոցառումների  շարքը`

ա.«Հայոց այբուբենը»  կոլաժների  մրցույթ.
բ. «Իմ մա՛յր լեզու»  տեսաշարերի  մրցույթ.
գ. «Իմ մա՛յր լեզու»  վերնագրով շարադրությունների մրցույթ.
դ. «Եկ խոսենք, միշտ խոսենք հայերեն» մրցույթ սովորողների միջև
/1-ին փուլում դասընկերների կողմից կընտրվեն անսխալ հայերենով արտահայտվողներից  լավագույնները, 2-րդ փուլում հաղթողները կմասնակցեն «Թույլ օղակ»  մրցախաղին/.
ե. Շարժ-վահանակի ձևավորում
զ.«Ձոն  մայրենիին»  գրական-երաժշտական միջոցառում:

 Լավագույն աշխատանքները կարժանանան խրախուսանքի

Մ/Մ նախագահ` Կ. Ջավադյան

17.09.2014
«Երևա՛ն, երևա՛» լուսանկարների մրցույթ

Մարդկանց նման են քաղաքները. ունեն իրենց դեմքն ու կենսագրությունը: Մեզանից յուրաքանչյուրը քաղաքը ճանաչում է յուրովի, հաճախ տեսնում ենք այն, ինչ մյուսների համար տեսանելի չէ...

09.12.2011թ.
Հայտարարվում է մրցույթ՝ Երևանի Գ. Գյուլբենկյանի անվան N 190 ավագ դպրոցի քիմիայի ուսուցչի թափուր տեղի համար:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է 2 փուլով՝ գրավոր և բանավոր (հարցազրույց):
Մրցույթին մասնակցելու համար անձը ներկայացնում է.

  1. Հանձնաժողովի անունով գրավոր դիմում՝ նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձև 1).
  2. Ավարտական փաստաթուղթ  (դիպլոմ) կամ վերջին 10 տարվա ընթացքում մանկավարժական կամ ուսուցչական գործունեության առնվազն 6 տարվա աշխատանքային ստաժը հաստատող քաղվածք՝ աշխատանքային գրքույկից.
  3. Անձնագրի պատճեն.
  4. Ինքնակենսագրություն(Ձև4).
  5. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների ներկայացվող պահանջների բավարարումը հաստատող փաստաթղթերի, հավաստագրերի պատճեները.
  6. 1 լուսանկար՝ 3x4 չափի .
  7. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:

Մրցույթն անցկացվելու է  2012թ. հունվարի 18-ին, ժամը 14.00-ին՝ Գ. Գյուլբենկյանի անվան N 190 ավագ դպրոցում. Հասցե՝ Հ/Ա Բ-2 թաղամաս, Ա. Բաբաձանյան 133/3.
Փաստաթղթերն ընդունվում են 2011թ. դեկտեմբերի 9-ից մինչև հունվարի 13-ը ներառյալ, ժամը 11.00-15.00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Տեղեկությունների համար զանգահարել  72 21 60 հեռախոսահամարով:

Նոյեմբերի 26-ին 190 ավագ դպրոցում տեղի կունենա առարկայական օլիմպիադաների դպրոցական փուլը: Օլիմպիադային մասնակցել կարող են 7-12-րդ դասարանների սովորողները: Առավելագույն միավորներ հավաքած սովորողները կանցեն հաջորդ` համայնքային փուլ:

2011-2012թթ.  ուստարում ավագ դպրոցի 10-րդ դասարաններ ընդունված սովորողները ներկայանան դպրոց 31.08.2011թ., ժամը 11:00-ին :

17.08.2011թ.
Հայտարարվում է մրցույթ` Երևանի Գ. Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցի հայոց լեզվի և գրականության, պատմության, մաթեմատիկայի, անգլերենի ուսուցչի թափուր տեղերի համար...

ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2018-2019 ՈՒՍՏԱՐԻ
ԺՍՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 


 
 
 
 

 

 

 ՖՈՏՈՊԱՏՈՒՄ
ՏԵՍԱԴԱՐԱՆ
 

Live@Edu (Email)

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿՐԹԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ
itn.am
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
Ա Ր Խ Ի Վ
 

 

 

         
Copyright © High School N190 after Galust Gyulbenkyan, Web Master:Sona Khachatryan